
Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից

«Վարդաշեն» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը միասնական նամակ-հորդոր են ուղղել Կարո Եղնուկյանին:
Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը Կարո Եղնուկյանին հորդորում են դադարեցնել հացադուլը:
Սիրելի Կարո.
Հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է:
Սակայն այս մարդատյաց և հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը և առողջությունը ոչ մի արժեք չունեն: Միևնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան:
Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ և ուժդ ու եռանդդ օգտագործել պայքարի նպատակին այլ ձևերով ծառայելու ուղղությամբ:
Ժիրայր Սեֆիլյան
Վարուժան Ավետիսյան
19.10.2016թ.
«Վարդաշեն» ՔԿՀ