ՄԱԿ-ում Սիրիայի Հալեպ քաղաքին հասցվող ավիահարվածները անվանել են «պատմական մասշտաբի հանցագործություն», հայտնում է Reuters-ը։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանն է ուղարկվել նաև Ս.Ա.-ին առերևույթ խոշտանգելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է դեսպան Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 20-ին վճռել է 2016թ. հոկտեմբերի 25-ը սահմանել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու ոչնչացման օր, հայտնում է Analitikaua-ն։ Ուկրաինայի Գերագույն ռադայի տվյալ որոշմանը կողմ է քվեարկել 240 խորհրդարանական։ Հաղորդվում է, որ նախագծի հեղինակն է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին։
Զանգվածային լրատվության միջոցներից մեկը «տեղեկություն» է տարածել (որոշ լրատվամիջոցներ էլ շտապել են տիրաժավորել) ոստիկանության ծառայողի և «օրենքով գողի» իբր ինչ-ինչ առնչությունների մասին:
Հոկտոմբերի 22-23-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 24-26-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ:
Armenia ավիաընկերությունը մտադիր է դեկտեմբերի 16-ից Վորոնեժից Երևան չվերթներ իրականացնել: Այդ մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Վորոնեժի օդանավակայանի հաղորդագրությանը։
Ադրբեջանի բանկային ոլորտում խնդիրները դարձել են առանցքային թեմա տնտեսական քաղաքականության խորհրդարանական կոմիտեի նիստի ժամանակ, հայտնում է haqqin.az-ը։
Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը պլանավորում է միավորել բանկային ոլորտի բոլոր խնդրահարույց ակտիվները «մեկ տանիքի տակ», Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել է գերատեսչության տնօրենների խորհրդի նախագահ Ռուֆատ Ասլանլին։
Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ Բավրայի սահմանային անցակետի ծառայողները հոկտեմբերի 20-ին, ժամը 21-ին, անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սմբատ Հ.-ին, որը հոկտեմբերի 5-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի (բռնաբարության գործով դատախազության քննությունից թաքնվող մեղադրյալ) մեղադրանքով:
Արդյոք Վրաստանի պաշտպանության նախարարությունը կվերականգնի պարտադիր զինվորական ծառայությունը, հայտնի կդառնա նոյեմբերի սկզբին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:
«Եվրամիությունը շնորհավորում է Ադրբեջանին և նրա ժողովրդին անկախության վերականգնման 25-ամյակի առիթով։
ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը միմյանց հասցեին կատակներ են հնչեցրել բարեգործական երեկույթի ժամանակ, որը կազմակերպել էր Ալֆրեդ Սմիթի հիմնադրամը։
Հայաստանից արտահանումը աճել է 19.6%-ով և կազմել 1 մլրդ 293.1 մլն դոլար։
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին առաջատարն է ուկրաինացի քաղաքական գործիչների և իշխանության ներկայացուցիչների շրջանում, որոնց ուկրաինացիները դրական են վերաբերվում։
Անհայտ անձինք Ղրիմի Սուդակ քաղաքի այգում ավերել են Լենինի հուշարձակը, հայտում է krym.aif.ru-ն։
Հայազգի երգչուհի Շերը AP-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իրեն հունից հանում է ու նշում, որ Թրամփն արժանի չէ հարգանքի, հայտնում է Тhe Telegraph-ը։
Բացի այն փաստից, որ նման որոշումը հակաօրինական է, որովհետև բանկային հաշիվը որևէ կապ չունի նրան առաջադրված ի սկզբանե անհեթեթ մեղադրանքների հետ, այն այլ առումով ևս մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ այդ բանկային հաշիվը Ա. Ենիգոմշյանի ֆինանսական միակ աղբյուրն է:
Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ժամանակ ԴԱԻՇ-ի զինյալների կողմից սպանվել է առաջին ամերիկացի զինծառայողը, հայտնում է ABC News-ը։
Գործող կարգով առաջին խմբի հաշմանդամը և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձը կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը պետք է ներկայացնեն անձամբ:
Միացյալ Թագավորությունը հաշվարկում է մասնակցություն ունենալ Եվրամիության կողմից ընդունվող որոշումների ընդունմանը մինչև Եվրամիության կազմից դուրս գալը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ժամանակ, հայտնում է BBC-ն։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բելգիայի պաշտպանության նախարարությունը հերքել է ՌԴ ՊՆ-ի հրապարակած այն տվյալները, որոնք վկայում են, թե Հալեպի խաղաղ բնակիչներին հասցված ավիահարվածների հեղինակը բելգիական ավիացիան է, հայտնում է Interfax-ը։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր դառնում է 25 տարեկան:
ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի նախընտրական վերջին հեռուստաբանավեճը հավաքել է հեռուստադիտողների թվով երրորդ լսարանը վերջին 40 տարում։ Այս մասին են վկայում Nielsen ընկերության տվյալները։
Զինված անձինք գրոհել են կառավարական շենքերը Իրաքի Մոսուլ քաղաքից հարավ-արևմուտք ընկած Քիրքուկ քաղաքում։
Այս տարվա հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1.6%։
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն շվեյցարական Tages Anzeiger թերթին տված հարցազրույցում խոսել է Ղրիմի «միավորման» պատճառների մասին։
«Հաշվի առնելով այն, որ ապրիլյան պատերազմի «բլից-կրիգը» ձախողվեց` Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ երեսը փրկի` դիմելով նման քայլերի, որոնք բնորոշ են հանցագործին»: