Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Աշխարհի 2019թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տարեց կանանց՝ Վ. Սիմոնյանի և Գ. Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն «տեղեկությունը» որևէ աղերս չունի իրականության հետ և հետևանք է հիվանդագին երևակայության։ Բավական է փաստենք, որ Նարեկ Հովհսեփյանը ԱՄՆ այցելել է 6 տարի առաջ՝ 2010 թվականին, ավելին՝ նա ամուսնացած չէ, ընտանիք չունի, հետևապես չի կարող «ընտանիքով» հաստատվել ԱՄՆ-ում։ Իսկ ուղևորությունների իրավունք ունի յուրաքանչյուր ոք։
Մայքլ Հեսսեմանը նշեց, որ դրանք հիմնականում Հռոմի պապերի վարած գրագրություններ են առավելապես Արևելքում իրենց ներկայացուցիչների, ինչպես նաև կապուցինյան և ֆրանցիսկյան օրդենների ներկայացուցիչների հետ: Ըստ գիտնականի` այս փաստը ցույց է տալիս, որ Պապը շատ ավելի լայն տեղեկատվության շրջանակ ուներ, քան զուտ կաթոլիկ միսիոներներն էին: Փաստաթղթերը հիմնականում իտալերեն և ֆրանսերեն լեզուներով:
Առևտրային բանկերի մեծ մասը մինչև տարեվերջ պետք է կապիտալը համալրեն
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո (0:0) հրաժարվել է մեկնաբանել Ժոզե Մոուրինիոյի արտահայտությունները:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գարիկ Սարոյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր կնքելու շուրջ մի շարք խորհրդակցություններ է անցկացրել Իրանի հետ:
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, պատասխանելով գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը անհրաժեշտ համարեց ապահովագրական համակարգի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում:
Այս պահին առավելապես կարիք ունեն ձմեռային հագուստի, սնունդի և ձմեռվա վառելփայտի:
Եվրամիության 28 անդամ երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթաժողովի արդյունքներով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կայացնելու որոշում չեն ընդունել Սիրիայի պատճառով, վկայում է գագաթաժողովի մասնակիցների ամփոփիչ կոմյունիկեն, հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ դիրքորոշումը, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, անփոփոխ է։ Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։
Աշխատանքից դուրս գալուց հետո տնօրենը դեռ պարտք է եղել Արեգնազին: Վերջինս Լևոնին ասել է, որ այդ գումարը իրենց պետք չի: Դա «ապասնի» մարդ ա: Առաջ էլի դեպքեր են եղել, ինչպես հետո պարզվել է, տնօրենի հետ կապված:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գառնիկ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից:
Հայաստանում գործող ատոմային էլեկտրակայանը համապատասխանում է անվտանգության բոլոր ժամանակակից պահանջներին և ոչ մի վտանգ չի ներկայացնում: Այդ մասին «ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայկական ԱԷԿ-ը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար, ինչպես պնդում են Ադրբեջանը, Թուրքիան և Արևմուտքը:
Ազգային ժողովը ձայների 85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը: Ներկայացնում ենք պատգամավորների անհատական քվեարկությունները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին եւ ՀՀ Նախագահի խորհրդական, Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը խոստացել է Թուրքիա այցի ընթացքում համոզել Անկարային Իրաքի ինքնիշխանության հարգման անհրաժեշտության մեջ, որը մտադիր է մասնակցել ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրմանը՝ ի հեճուկ Բաղդադի բողոքների։
Հավաքի շրջանակում կազմակերպվել է նաև ցուցադրական պարապմունք գնդի բուժկետի կառուցվածքի, նշանակության, բուժկանխարգելիչ միջոցառումների և բուժօգնության ծավալների վերաբերյալ:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Վենեսուելայի նախագահը կայցելի Ադրբեջան։ Բացի Ադրբեջանից, Նիկոլաս Մադուրոն կայցելի նաև Սաուդյան Արաբիան, Իրան ու Քաթար։
Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպության զինյալները Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուկ քաղաքում գրոհել են կառավարական հաստատությունները:
ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է Վանաձորի ավետարանական եկեղեցու հովիվ և Հայաստանի Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանի նկատամբ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած հարձակումը:
ԱՄՆ հետախուզական մարմինների, իրավապահ համակարգի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ ռուս ցանցահենները, որոնք կապեր ունեն «հատուկ ծառայությունների հետ», կարող են փորձել խափանել ԱՄՆ նախագահական ընտրությունները՝ փաստաթղթերի տեղակայմամբ, որոնք վկայում են ընտրություններում առկա կեղծիքների մասին, գրում է Reuters-ը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանվել է հինգ միլիոն դրամ գումարի չափով: Որոշման մասին հոկտեմբերի 21-ի նիստում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: «ՀԷՑ-ն ապրիլ ամսից հետո մեր ընդունած որոշման պահանջները կատարելու ուղղությամբ մեծածավալ աշխատանք է կատարել, սակայն չի հաջողվել ամբողջությամբ ավարտել աշխատանքը»,- ասել է Ռ. Նազարյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Եվրոպական իրավաբանական ծառայությունն առաջին անգամ Հայաստանի շուկայում գործարկել է «Անձնական իրավաբան» ծառայության հավաստագրերի վաճառք` վճարումներն իրականացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ միջոցով:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել՝ վիրահատությունից հետո ստացած աջակցության համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բացատրել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը Եվրոպայի լիգայի «Ֆեներբախչեի» դեմ խաղի հայտացուցակում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը կմեկնեն Ադրբեջան, «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել է դիվանագիտական աղբյուրը։