
«Ֆեներբախչեի» հարձակվող Ռոբին Վան Պերսին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի մասին. «Վերադառնում եմ տուն»

Արսեն Վենգերը հիմա ընդհանրապես ոչինչ չհասկացավ:
«Դա յուրահատուկ խաղ կլինի ինձ համար: Ընդհանրապես այս ամբողջ խումբն է յուրահատուկ. սկզբում ես խաղացի իմ առաջին թիմի՝ «Ֆեյենորդի» դեմ, իսկ հիմա խաղում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ:
Ես հիմա խաղում եմ «Ֆեներբախչեի» կազմում և լավագույնն եմ ուզում թիմի համար: Բայց դա կլինի յուրահատուկ խաղ. ես վերադառնում եմ տուն: Մեծագույն մարզադաշտ՝ մեծագույն երկրպագուներով: Ծանր կլինի. «Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է: Բայց Դուք երբեք նախօրոք ոչինչ չեք իմանա, թե ինչ կարող է տեղի ունենալ»,- Վան Պերսիին է մեջբերում Metro-ն:
Հոլանդացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 2012-ից մինչև 2015 թվականները: Այդ ընթացքում Վան Պերսին հաղթել է ԱՊԼ-ն և Անգլիայի Սուպերգավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը