
Պայմանագրային զինծառայողները Լոռու մարզում վթարի են ենթարկվել. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Volkswagen Polo մակնիշի 34 TQ 334 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Տաշիր բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են:
Մանրամասներն՝ այստեղ