Բաժիններ՝

«ՊՆ ալյուրի մատակարարման մրցույթներին մասնակցել են տասնյակ ընկերություններ». Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է տարածել Վահան Բադասյանի հայտարարության առնչությամբ։

«ՀՀ ՊՆ ալյուրի մատակարարման մրցույթներին, որոնք ացկացվել են մի քանի չափաբաժիններով և փուլերով, մասնակցել են տասնյակ ընկերություններ: Մրցույթների համար հաշվարկային նախնական գինը եղել է 220 դրամ 1 կգ 1 կարգի ալյուրի համար: Նշված ընկերությունների մեջ եղել են նաև ընկերություններ Արցախից:

Պարոն Բադասյանի ներկայացրած «Սիփան» ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին: (Մրցույթներում եղել են նաև 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ): Նույն չափաբաժնի համար պայքարել է նաև մեկ այլ ընկերությունը, որի առաջարկած գինը ավելի բարձր է եղել:  Այլ չափաբաժնի համար մրցույթներում հաղթել են նաև Արցախյան 5 այլ ընկերություններ: Հաղթող ընկերությունները մատակարարել են 164-173 դրամ գներով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31