
Պուտինը պարգևատրել է Հասմիկ Պողոսյանին

Ռուսական «Իզվեստիա» պարբերականը հաղորդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեդալներ ու շքանշաններ է շնորհել օտարերկրացի մի շարք մշակույթի գործիչների, այդ թվում՝ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։
Հասմիկ Պողոսյանին շնորհվել է Պուշկինի մեդալ։
Պուշկինի մեդալ է շնորհվել նաև Ղրղըզստանում ««Ռուսական ժառանգություն» ռուսերենի և մշակութային ժառանգության աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Սերգեյ Պերեմիշլինին, Ավստրիայի քաղաքացի, ռուսերենի և գրականության ավստրիական ասոցիացիայի ուսուցիչների գլխավոր քարտուղար Էրիխ Պոյնտերին և Մոլդովայի քաղաքացի, Քիշնևում Չեխովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կոնստանտին Հարետին։
Պարգևատրվածների թվում է նաև սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ում շնորհվել է Բարեկամության շքանշան։
Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել նաև ԱՄՆ քաղաքացի Էլիզաբեթ Լերմանին, Չինաստանի պետական մեծ թատրոնի տնօրեն Չեն Պինին։