Սոչիում ուղղաթիռն ընկել է սեփական տան վրա, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել: Ականատեսներից մեկի խոսքով՝ վթարի ենթարկված ուղղաթիռով Սոչիի մերձակայքում էքսկուրսիոն թռիչքներ էին իրականացնում։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր Իրաքի հետ սահմանին թուրքական կոնտինգենտի ավելացման մասին։ Նրա խոսքով՝ շիա աշխարհազորայինները ահաբեկում են Իրաքի Թել-Աֆար քաղաքի բնակիչներին, որտեղ բնակվում են գերազանցապես իրաքցի թուրքմեններ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Հովհաննիսյանը փոխնախարար էր նշանակվել ընթացիկ տարվա մարտի 9-ին:
Հայտնի օվկիանոսագետ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի առողջական վիճակը նորմալ է, ներկայումս նա զբաղված է գործերով: TASS գործակալությանն այս մասին հայտնել են պատգամավորի ընդունարանից:
ՀՀ բոլոր առևտրային բանկերը միասին 2016թ. հունվար-սեպտեմբերին վճարել են 31 մլրդ 259.8 մլն դրամի հարկեր և տուրքեր
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորաններում` ճանապարհի դժվարանցանելիության հետ կապված, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Սևանից դեպի Դիլիջանի մուտք և թունելից մինչև Դիլիջան հատվածներում:
15 անգամ կրճատվել է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքի առաքման դեպքերի բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը, մինչդեռ մեկ ՕՀ միջոցառմամբ արձանագրված միջին գումարն աճել է 2,5 անգամ: Այսպես՝ 2015թ. իրականացվել է 205 ՕՀ միջոցառում, այս տարի՝ 14, և արձանագրվել է գրեթե 13 մլն դրամ, իսկ մեկ ՕՀ միջոցառմամբ արձանագրված միջին գումարը 2015թ. կազմել է մոտ 358 հազար դրամ, այս տարի՝ 914 հազար:
«Հանրապետական կուսակցությունը» լքում է նաև Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին։ «Հանրապետական կուսակցությունն» արդեն լքել են Դավիթ Ուսուպաշվիլին, Վախթանգ Խմալաձեն և Ֆրիդոն Սաքվարելիձեն։
Այն մասին, որ Միրկադիրովը քաղաքական ապաստանի հայտ է ներկայացրել, հայտնում է Turan գործակալությունը՝ հղում կատարելով լրագրողի փաստաբան Ֆուադ Աղաևին։ Հիշեցնենք, որ «Զերկալո» ռուսալեզու թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը կալանավորվել էր Բաքվում 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես անց: Նրա ընտանիքը մնացել էր Թուրքիայում, սակայն ավելի ուշ քաղաքական ապաստան էր ստացել Շվեյցարիայում։
Զինված ուժերն այսօր հայտնաբերել են ԴԱԻՇ խմբավորման թունելների ցանց Մոսուլից արևմուտք՝ Ֆարֆարա գյուղում։ Այդ ցանցը խոշորագույնն է այն թունելներից, որոնք օգտագործում է խմբավորումը:
Արմեն Ալավերդյանը հարկային համակարգի թերևս ամենահնաբնակ պաշտոնյան է
Մահապատիժը չի կարող կիրառվել հեղաշրջման փորձի գործի մասնակիցների նկատմամբ, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր մահապատիժ սահմանելող օրենքը ստորագրելու մասին, որը պետք է կիրառվեր հուլիսի 15-ի հեղաշրջման մասնակիցների նկատմամբ, եթե խորհրդարանն այն վավերացներ։
Դիլիջանի ոլորաններում այս պահին կատարվում են ոչ միայն ճանապարհի մաքրման, այլեւ մեքենաների դուրսբերման աշխատանքներ:
Վարչապետը կարևորել է հայ-հունական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և ՀՀ կառավարության անունից՝ երկկողմ կապերի խթանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է ակտիվ աշխատել հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի իրացման ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 06.07.2015թ. թիվ ԿԳ/78-Ա որոշմամբ կարգապահական պատասխանատվության էր ենթարկվել փաստաբան Արմեն Ումրշատյանը:
Պետք չէ ակնկալել, որ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն վաղը որոշում կկայացնեն Ֆեթուլլահ Գյուլենին կալանավորելու վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Անկարայում՝ նախարարների կաբինետի նիստից հետո, հայտնում է Anadolu գործակալությունը։
Իրավապահները պարզել են, որ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևից (Լենքորանսկի) վրեժխնդիր են եղել 2016թ․ գարնանը Մոսկվայում գնդակահարված «կանաչու արքա» Ջամբուլաթ Շամիլ օղլուի սպանության համար, հայտնում է «Ռոսբալտը»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ձյուն է տեղում: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն 2016թ.-ի 9-ամսյա տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2.8 մլրդ դրամ: Բանկը զբաեղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 27-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում: Նշված տվյալները ներկայացված են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2016թ.-ի առաջին 9 ամիսների արդյունքների մասին հրապարակված տվյալներում:
Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանը և Ռուսաստանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել, որոնք նախատեում են համագործակցություն մարդասիրական և տնտեսական ոլորտներում։
Նրա խոսքով՝ միայն վերջին ամիսներին հաստատվել է պաշտպանության ոլորտի 4.1 մլրդ դոլար արժողության 26 նախագիծ։
Այս տարվա փետրվարին Վանաձորում ծնված եռյակ տղաները ծնողների ու երկու քույրերի հետ բնակվում են սոցիալական ծանր պայմաններում Վանաձորի Երեւանյան 90 հասցեում գտնվող հանրակացարանի սենյակներից։
Ազատամարտիկ ֆերմերն անընդհատ պրպտումների մեջ է: Ընթացքի մեջ է նոր, ավելի ընդարձակ խոզանոցի և գոմի շինարարությունը: Վահրամ Հովհաննիսյանը ինտերնետում կարդացել է, որ գոմաղբից հնարավոր է գազ ստանալ: Կարդացել է և ոգևորվել: Մտադիր է ժամանակակից տեխնիկայի այդ ձեռքբերումը կիրառել իր հայրենի Խնձորեսկում:
Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։
Ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 13.12 -ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Ընտանիքի 4 անդամը պահածոյացված սնունդն օգտագործել են հոկտեմբերի 26-ին: Ուտելուց 24 ժամ անց առաջին հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ (ընդհանուր թուլություն, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում): Ընտանիքի մյուս երեք անդամի մոտ բոտուլիզմին բնորոշ ախտանշաններն ի հայտ են եկել ուտելուց 3 օր անց:
Թուրքիայում բռնաճնշումների ներկայիս ալիքը թեսթ է Եվրոպայի և Գերմանիայի համար, կարծում է Թուրքական Cumhurriet-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը, ով գերմանական DW-ին տված այսօրվա հարցազրուցում ծիծաղելի է համարել իշխանությունների մեղադրանքները՝ ուղղված թերթի հասցեին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրեյնը: «Նման հակամարտությունների հանգուցալուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով: Միայն խաղաղ ճանապարհով կարող է վերջն դնել տարածաշրջանում ապրող մարդկանց տառապանքներին»,- նշեց Դըֆրեյնը:
Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման գործընթացի սկիզբն անորոշ ժամանակով հետաձգվում է Հալեպ քաղաքում զինյալների գործողությունների հետևանքով, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։