Բաժիններ՝

«Քաղաքական գործընթացի սկիզբը Սիրիայում անորոշ ժամանակով հետաձգվում է». Շոյգու

Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման գործընթացի սկիզբն անորոշ ժամանակով հետաձգվում է Հալեպ քաղաքում զինյալների գործողությունների հետևանքով, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Որպեսզի ոչնչացնենք Սիրիայում ահաբեկիչներին, անհրաժեշտ է գործել համատեղ, այլ ոչ թե փայտեր դնել գործընկերների անիվներում։ Չէ՞ որ զինյալները դրանից օգտվում են։

Արդյունքում՝ քաղաքական գործընթաց սկսելու հեռանկարը և սիրիացի ժողովրդի վերադարձը խաղաղ կյանքին, անորոշ ժամանակով հետաձգվում է»,- հայտարարել է նա։
Շոյգուի խոսքով՝ արևմտյան երկրները պետք է կողմնորոշվեն, թե ում դեմ են պայքարում՝ «ահաբեկիչների՞, թե՞ Ռուսաստանի»։

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ռուսաստանցի զինծառայողները 16 օր է, ինչ Հալեպում ավիացիա չեն կիրառում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս