Բաժիններ՝

Ադրբեջանը և Ռուսաստանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել

Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանը և Ռուսաստանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել, որոնք նախատեում են համագործակցություն մարդասիրական և տնտեսական ոլորտներում։

Փաստաթղթերը ստորագրվել են այսօր Բաքվում անցկացվող ռուս-ադրբեջանական VII տարածաշրջանային ֆորումի շրջանակում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆորումի մասնակիցներին ուղերձ էր հղել, որում շեշտել էր, թե Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հիմքում ընկած են բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս