
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը մեկնել է Ռուսաստան

Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։
Հաղորդվում է, որ վերջինս Ռուսաստան է մեկնել իր գործընկերոջ՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հրավերով։
Սպասվում է, որ այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ռազմական համագործակցության ու տարածաշրջանային հարցեր։
Հիշեցնենք, որ Վալերի Գերասիմովը սեպտեմբերի 15-ին այցելել էր Անկարա՝ Հուլուսի Աքարի հետ բանակցությունների։