«Նման հակամարտությունների հանգուցալուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով». Բելգիայի Սենատի նախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրեյնը: «Նման հակամարտությունների հանգուցալուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով: Միայն խաղաղ ճանապարհով կարող է վերջն դնել տարածաշրջանում ապրող մարդկանց տառապանքներին»,- նշեց Դըֆրեյնը:

Նա ընդգծեց, որ Բելգիան միշտ կարողացել է լուծումներ գտնել անլուծելի իրավիճակներում և ողջ Եվրոպայում հայտնի է փոխզիջման տարբերակներ գտնելու արվեստով: «Մենք պատրաստ ենք մեր աջակցությունը բերել Հայաստանին՝ լուծումներ գտնելու համար»,- եզրափակեց Բելգիայի Սենատի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930