
Լոս Անջելեսի հայտնի թաղամասերից մեկում հայ հանցագործ է սպանվել. CBS LosAngeles

Լոս Անջելեսի բնակելի թաղամասերից մեկում, որտեղ հիմնականում բնակվել են Հոլիվուդյան աստղերը, հայտնաբերվել է 30-35 տարեկան հայի մարմին՝ հրազենային վիրավորումով, տեղեկացնում է CBS LosAngeles-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Հետաքննության տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին։
Հարևանները, որոնք ապշած և վախեցած են նման հանգիստ թաղամասում տեղի ունեցածից, կրակոցներ են լսել ու տեսել են տղամարդու, որը հեռացել է դեպքի վայրից։
Հարևաններից մեկի խոսքով՝ ինքը տեսել է արտասվող ու ճչացող մի կնոջ, իսկ նրա շուրջը՝ մոտ 30 ոստիկան։
CBS LosAngeles-ի տեղեկություններով՝ Universal Studios-ից հյուսիս-արևելք՝ Toluca Lake-ում գտնվող էլիտար համալիրի մոտ սպանված տղամարդը եղել է Կալիֆոռնիայում հայկական խոշոր հանցագործ խմբերից մեկի անդամ և նախկինում եղել է ազատազրկված։
Հետաքննությունը ենթադրում է, որ հայազգի տղամարդը Լոս Անջելեսի երկու խոշոր խմբավորումների միջև վեճի զոհ է դարձել։ Խմբերը հիմնականում բաղկացած են հայերից։