Բաժիններ՝

Պուտինը տնտեսական զարգացման նոր նախարար է նշանակել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինին առաջարկել է գլխավորել ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը, հայտնում է RIA Novosti-ն։

«Մաքսիմ Ստանիսլավովիչ, դուք այնքան էլ վաղուց չեք աշխատում, սակայն, ընդհանուր առմամբ, քիչ չէ և հաջող եք աշխատում։ Ես ցանկանում եմ ձեզ առաջարկել տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը»,- հայտարարել է Պուտինը։ «Ես համաձայն եմ»,- պատասխանել է Օրեշկինը։

Այդ կերպ, 34-ամյա Օրեշկինը դարձել է ամենաերիտասարդ նախարարը ՌԴ նախարարների ներկայիս կաբինետում։ Զրույցի ժամանակ Օրեշկինը պատմել է Պուտինին, որ գրեթե 2 տարի աշխատում է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ, ավելի վաղ աշխատել է բանկային ոլորտում։

Հիշեցնենք, որ ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ 2 մլն դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930