
Պուտինը հուսով է ստեղծել մեծ Եվրասիական գործընկերություն

Մոսկվան հույս ունի, որ մեծ Եվրասիական գործընկերությունը կստեղծվի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հանդես գալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջոցառման ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Նշեմ, որ Եվգենի Մաքսիմովիչը (Պրիմակով) միշտ ընդգծել է Անկախ պետությունների համագործակցության գործընկերների հետ սերտ կապերի անհրաժեշտությունը։ Նոր պայմաններում և նոր հիմքով առաջխաղացումն ու ինտեգրացումը համարում էր չափազանց կարևոր։ Նման մոտեցումը Եվրասիայում մեր ինտեգրացիոն քաղաքականության առանցքն է։
Այդ աշխատանքն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որի գործունեությունը հիմնված է Առևտրի համաշխարհային կազմակերպության բաց և ազատ սկզբունքների վրա։ Հույս ունենք, որ մեր գործընկերների հետ բանակցությունները մեզ թույլ կտան ստեղծել մեծ Եվրասիական գործընկերություն»,- ասել է Պուտինը։