Կոլումբիայի ավիաաղետից ողջ մնացած բորտուղեկցորդուհին ասել է վթարի պատճառը
Բրիտանական Daily Mail պարբերականը, անդրադառնալով Կոլումբիայում կործանված BAE Avro բրազիլական ինքնաթիռի կործանման պատճառներին, եզրակացնում է, որ ինքնաթիռի վառելիքը կարող էր վերջանալ մինչ աղետի ենթարկվելը, քանի որ «շատ կասկածելի» է համարվել փաստը, որ ինքնաթիռը կործանվելուց հետո չի այրվել՝ հարվածելով լեռանը։
Ավիաաղետից ողջ մնացած բորտուղեկցորդուհին՝ Խիմենա Սուարեսը, հայտարարել է, որ ինքնաթիռի վառելիքը վերջացել է «Խոսե Մարիա Կորդովա» օդանավակայան հասնելուց մի քանի րոպե առաջ։
Այս վարկածը գալիս է հաջորդելու այն վարկածին, թե ինքնաթիռի օդաչու Միգել Ալեխանդրո Մուրակամին շրջանաձև պտույտներ է գործել մինչ վայրէջքը ու այրել վառելիքը՝ խուսափելու պայթյունից բախման ժամանակ։
Ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 28-ի երեկոյան Ռիոնեգրոյի մերձակայքում: Աղետի հետևանքով 6 մարդ ողջ է մնացել։
Ինքնաթիռում գտնվել են «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, ինչպես նաև 20 բրազիլացի լրագրող։ Նրանք ուղևորվում էին Մեդելյին՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի գավաթին, որտեղ բրազիլացիները պետք է խաղային տեղի «Ատլետիկո Նասիոնալ» ակումբի հետ։
Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։
https://www.youtube.com/watch?v=bE6yznumE6k
https://www.youtube.com/watch?v=rRqJfiBaNmo