
Թրամփը հայտնել է բիզնեսից հեռանալու մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին մեծ մամուլի ասուլիս կհրավիրի Նյու Յորքում իր երեխաների հետ։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
«Ես մեծ մամուլի ասուլիս կհրավիրեմ Նյու Յորքում դեկտեմբերի 15-ին, որպեսզի քննարկեմ բիզնեսից իմ վերջնական հեռացումը՝ նպատակ ունենալով կենտրոնանալ երկրի ղեկավարման վրա և Ամերիկան դարձնել մեծագույն երկիր»,- գրել է Թրամփը։
Թրամփի խոսքով՝ օրենքը չի պարտավորեցնում իրեն նման քայլի դիմել, սակայն ինքը գիտակցում է կարևորությունը, որ նախագահը չպետք է ունենա շահերի բախում իր ընկերությունների հետ։
«Այդկերպ, իրավական փաստաթղթերը, որոնք թույլ են տալիս ինձ ամբողջությամբ դուրս գալ բոլոր բիզնես-գործարքներից, ամբողջությամբ պատրաստ ենք։ Նախագահությունը ինձ համար ավելի կարևոր խնդիր է»,- հայտնել է Թրամփը։