Բաժիններ՝

Վարկերի ամենացածր տոկոսադրույքը եղել է Երևանում, ամենաբարձրը՝ Շիրակում

Հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը եղել է 12.8%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից։

Նշենք, որ ներկայացված են վարկերի միջին կշռված տոկոսադրույքներն ըստ վարկային ռեգիստրի տվյալների: Վարկային ռեգիստրում հաշվառվում են 1.5 մլն ՀՀ դրամին համարժեք գումարը գերազանցող բոլոր տեսակի պարտավորությունները, ինչպես նաև դասակարգված բոլոր տեսակի պարտավորություններն առանց սահմանաչափի: Վարկերի մեջ ներառված են միայն վարկերը և վարկային գծերը:

Առավել ուշագրավ է տոկոսադրույքների տարբերությունը՝ ըստ մարզերի։

Պարզվում է, հոկտեմբերին ՀՀ դրամով ամենաթանկ վարկերը տրամադրվել են Շիրակի մարզում. միջին տոկոսադրույքը՝ 18.8%։ Գեղարքունիքում միջին տոկոսադրույքը եղել է 17.5%, Լոռիում՝ 17.4%։

Կարդացեք նաև

Ամենացածր տոկոսադրույքը գրանցվել է Երևանում՝ 14.1%։

Արտարժույթով տրամադրված վարկերի առումով նույնպես ամենացածր տոկոսադրույքը Երևանում է՝ միջինը 8.5%։ Իսկ ամենաբարձր տոկոսադրույքները Տավուշի և Վայոց ձորի մարզերում են՝ 14.7%։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի ընթացքում արտարժույթով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 9.1%։

varker-tokos

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս