
Ռոնալդուի մասին ինֆորմացիան չի հրապարակվի, մինչև չլրանա նրա մահվան 70 տարին

Իսպանական մամուլը գրում է, որ 2012 թվականին Ռոնալդուի բոլոր աշխատակիցները պայամանագիր են ստորագրել, ըստ որի՝ նրանք իրավունք չունեն Ռոնալդուի անձնական կյանքի մասին որևէ ինֆորմացիա հրապարակել կամ տարածել:
Ըստ պայմանագրի՝ աշխատակիցներն իրավունք չունեն պատմելու ոչինչ ֆուտբոլիստի անձնական և ընտանեկան կյանքից այնքան ժամանակ, մինչև չլրանա Ռոնալդուի մահվան 70 տարին, և չմահանան նրա ընտանիքի բոլոր անդամները:
Տեղեկությունները տարածելու դեպքում աշխատակիցները ստիպված կլինեն վճարել 300 հազար եվրո տուգանք:
Սիրարփի Աղաբաբյան