ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ ունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «ՀՅԴ-ն այս պահին քննարկում է ԱԺ ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ՝ առանձին, որն ամենաանհավանականն է, քանի որ համատարած դաշինքների պայմաններում անհնար կլինի մեկ ուժին հաղթահարել 5%-ի շեմը, ՀՀԿ եւ ԲՀԿ-ի հետ դաշինքով։

2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո ջերմ հարաբերություններ են պահպանվում ՀՅԴ-ի եւ Ծառուկյանի միջեւ եւ «ազգային» այդ ուժը չի բացառում, որ հենց Ծառուկյանի միջոցով կարող է առնվազն չորս պատգամավոր ունենալ ԱԺ-ում եւ դրանից հետո ընթացիկ տարեսկզբին Սերժ Սարգսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ «ազգային համաձայնության կառավարության» մաս կազմել Ծառուկյանի նոր ձեւավորվող դաշինքի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031