Աղանդը՝ «Աշտարակ կաթի» ձախողումների պատճա՞ռ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ««Աշտարակ կաթի» ձախորդությունների պատճառն այն է, որ ընկերության սեփականատերն անդամակցել է աղանդավորական շարժման, որտեղ վերջինիս ուղեղը, այսպես ասած, «լվացել են»:

Կազմակերպության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանն ասաց, որ մարդու անձնական կյանք մտնելու իրավունք չունի․ «Ամեն մարդ մի բանի է հավատում, մի բան է պաշտում: Էդ մասին չեմ լսել, տեղյակ չեմ, թե ինչի մասին եք խոսում: Եթե անգամ աղանդավոր է, մեղավոր չէ:

Մեղավոր է նրանում, որ վատ է կառավարել: Իսկ այն, թե ստիպողաբար կամ աղանդի պահանջով է վաճառելու, նման բան կոնկրետ ես չեմ լսել: Ինքս ոչ մի աղանդի չեմ հարում ու չգիտեմ, թե ինչ կարող է եղած լինել: Ոչ կհաստատեմ, ոչ էլ կհերքեմ լուրը»:

«Աշտարակ կաթը» գնել ցանկացող «Ադռա Ռեմառա» ընկերությունն ԱՄՆ-ում գործող համաշխարհային կազմակերպություն է, սեփականատերերն են Արա եւ Արտակ Ասատրյանները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս