Ինչ-որ մարդիկ, առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձան «Որոտան ՀԷԿ»-ի սեփականատերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեղեկացանք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 7-ի նիստում թույլատրել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը գրավադրել Որոտանի ՀԷԿ-երի համալիրի Շամբիի, Սպանդարյանի եւ Տաթեւի ՀԷԿ-երը: Եվ սա այն դեպքում, երբ 2014-ի հունվարին «Որոտան ՀԷԿ»-ը վաճառվում էր, պատճառաբանվեց, թե ընկերությունը երկրի պետբյուջե լրացուցիչ եկամուտ պետք է բերի:
Ի՞նչ օգուտ քաղեց սրանից պետությունը, ո՞րն էր պետական շահը: «Որոտան ՀԷԿ»-ի վաճառքից առաջացած 180 մլն դոլարն ուղղվելու է ոչ թե ՀՀ պետական բյուջե, այլ ՀԷԿ-ի հաշվեհամարին, քանի որ այսպես ավելի հեշտ է միլիոնները գրպանել: Ստացվում է, որ ինչ-որ մարդիկ, առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձան «Որոտան ՀԷԿ»-ի սեփականատերը: Իսկ թե ով կամ ովքեր կարող էին Հայաստանում պետական լծակներն այդքան բացահայտ օգտագործել ի շահ իրենց եւ նման գործարք իրականացնել, դժվար չէ կռահել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: