Բաժիններ՝

Դոլարայնացման մակարդակը նվազել է

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում 2016 թվականի հոկտեմբերին նվազել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից։

Այսպես, ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը (D1) հոկտեմբերին կազմել է 50.4%՝ սեպտեմբերի 50.6%-ի և հունվարի 53.9%-ի դիմաց:

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը (D2) սեպտեմբերի համեմատ նվազել է 0.3 տոկոսային կետով և կազմել 61.1%:

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում (D3) սեպտեմբերի համեմատ աճել է 0.6 տոկոսային կետով և կազմել 51.9%, սակայն հունվարի մակարդակից ցածր է:

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում (D4) սեպտեմբերի համեմատ նվազել է 0.3 տոկոսային կետով, սակայն դեռ շարունակում է բարձր մնալ՝ 72.2%։

Նվազել է նաև վարկային պորտֆելի դոլարայնացման մակարդակը։ Այսպես, ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը (D5) հոկտեմբերին կազմել է 65.9%, ինչը 0.4 տոկոսային կետով ցածր է սեպտեմբերի մակարդակից։

dollarization

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս