
Ո՞ւմ է վերաբերում հարկային «փոքր» համաներումը. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրեց ՀՀ մի քանի օրենքներում փոփոխություն կատարելու նախագծեր, որոնցով, եթե կարճ ձեւակերպելու լինենք, հայտարարվում է հարկային «փոքր» համաներում:
Համաներումը վերաբերվում է ժամանակին հարկեր չվճարած եւ դրա հետեւանքով տույժերի եւ տուգանքների ենթարկված 5 խումբ տնտեսվարողների եւ քաղաքացիների: Մասնավորապես սոցիալական վճարները ուշացրած անհատ ձեռներեցներ, 1 տարվա ընթացքում 2 մեքենա վաճառած եւ ԱԱՀ գծով պարտքեր ունեցող քաղաքացիներ եւ այլն:
Ըստ առաջարկվող նախագծերի, եթե 3 ամսում մարվեն մայր պարտքերը, ապա հարկերն ուշացրած անձինք կազատվեն տույժերից եւ տուգանքներից: Ըստ հաշվարկների այս գծով կա մոտ 4 միլիարդ դրամի պարտք, որից 2 միլիարդը ընթացքում կուտակված տույժ-տուգանքներն են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: