
«Զլատան Իբրահիմովիչը ոչնչացրեց բոլոր նրանց, ովքեր կասկածում էին իրեն». Մինո Ռայոլա

Մինո Ռայոլան արձագանքել է ամենաաստղային իր հաճախորդի գերազանց արդյունավետությանը:
«Զլատանի խաղը բացահայտում է խցանված անգլիացիների համար: Մնացած աշխարհի համար նրա մակարդակը նորմա է: Այս ֆուտբոլիստը խփում է բարձրագույն որակի գոլեր, բարդագույն իրավիճակներից: Իբրահիմովիչը ոչնչացրեց բոլոր նրանց, ովքեր կասկածում էին իրեն:
«Մանչեսթեր Յունայթեդը» գոհ է նրա խաղից, իսկ մենք գոհ ենք ակումբի գործերից: Շատ հնարավոր է, որ մեր համագործակցությունը շարունակվի ևս մեկ մրցաշրջան»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
2016-17թթ. մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչն անցկացրած 25 խաղերում դարձել է 16 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը