Բաժիններ՝

Արմեն Մուրադյանն ընտրվել է ԵՊԲՀ-ի ռեկտոր

29 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արմեն Մուրադյանն ընտրվել է  ԵՊԲՀ-ի ռեկտոր։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Այսօր 29 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեցի ԵՊԲՀ-ի ռեկտոր:
Գիտակցում եմ, որ ինձ վստահվել է ոչ միայն պատասխանտու աշխատանք, այլև կարևոր առաքելություն:

Ուստի պարտավորվում եմ էլ ավելի բարձրացնել մեր համալսարանի միջազգային վարկանիշը և ապահովել կրթության ու գիտության ներդաշնակ զարգացումը, որպեսզի մենք բոլորս կարողանանք զբաղվել միանգամից երեք սիրելի գործով` դասախոսական, բուժական և հետազոտական աշխատանքով, քանի որ այս երեքի զուգակցումից ծնվում է այնպիսի մասնագետ, որի մեջ կա և՛ գիտնական, և՛ բժիշկ, և՛ դասախոս: Եվ փորձը ցույց է տալիս, որ աշխարհի տաղանդավոր մասնագետները ձգտում են պահպանել այդ եռամիասնությունը:

Սիրելի ուսանողներ, խոստանում եմ, որ մեր բուհում աշխատող լավագույն մասնագետների՝ իսկական պրոֆեսորների, կլինիցիստների, հետազոտողների և դասախոսների հետ ուղղորդելու ենք ձեզ, որպեսզի ձեր ուղին շարունակեք գիտակրթական ճիշտ ճանապարհով:

Եվ վերջում, բոլորս մշտապես պետք է հիշենք, որ բժշկական համալսարանի ուսանողը, նորաթուխ բժիշկը անոթ չէ, որը պետք է լցված լինի միայն գիտելիքներով, այլ ջահ է, որը պետք է վառվի՝ ջերմություն և լույս տարածելով օգնի կարիքավորներին և հարթի գիտական աշխատանքների նոր ճանապարհ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս