Բաժիններ՝

Արարատի մարզում ավտոմեքենան գլորվել է մոտակա դաշտը

Դեկտեմբերի 24-ին, ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել մոտակա դաշտը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին՝ Երևան–Երասխ հատվածի 19-րդ կմ-ում «Ford Tranzit» մակնիշի (վարորդ՝ Ա. Ա.) 34 VS 128 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ա.Ա.-ը (ծնվ.1975թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Նա հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս