
Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա երիտասարդը մահացել է. պատճառը եղել է անծանոթ կնոջը Viber-ով հաղորդագրություն ուղարկելը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Մհեր Հովհաննիսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով իրավապահները որոնում են 28-ամյա Ալեք Յաղուբյանին, ով նախկինում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվել էր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ մահացածը, ով մասնագիտությամբ ոսկերիչ էր, Viber-ով SMS հաղորդագրություն է ուղարկել կասկածյալ Ա. Յաղուբյանի մորը։
Վերջինս տեսել է այդ հաղորդագրութունը և հանդիպման է կանչել սպանվածին ու վիրավորին, որից հետո եղել է այն, ինչ եղել է։
Ամբողջությամ՝բ սկզբնաղբյուր կայքում։