
Մոուրինյոն չի պատրաստվում փոխել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղաոճը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն անդրադարձել է «կարմիր սատանաների» անհաջողությանը «Պրեմիեր լիգա»-ում:
«Անկհայտ է, որ մեզ հարկավոր է անընդհատ աշխատել: Մեզ համար պարզ է ամեն ինչ, ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանության: Մենք չենք պատրաստվում փոխել մեր խաղաոճը պարտությունների պատճառով: Եթե անգամ պարտվում ես, հարկավոր է հասկանալ, որ միևնույնն է՝ ճիշտ ուղու վրա ես»,- ասել է Մոուրինյոն:
Անգլիայի առաջնության 17 տուրերից հետո «կարմիր սատանաներն» ունեն 30 միավոր և 6-րդ տեղում են: