ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբոր ինքնասպանության դեպքով քրեական գործ է հարուցվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբոր՝ 56-ամյա Ռոբերտ Հարությունյանի ինքնասպանության դեպքով քրեական գործ է հարուցվել։

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 20-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։

ՀՀ քննչական կոմիտեից մեզ ավելի վաղ տեղեկացրել էին, որ նախնական տվյալները վկայում են, որ տեղի է ունեցել ինքնասպանություն։ Վարույթն իրականացնող մարմինը պարզել է, թե երբ է Ռոբերտ Հարությունյանը գնացել հյուրանոց, ինչ հանգամանքներում, առգրավվել են տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, զննության ենթարկվել։ Բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նա հյուրանոցի սենյակ է մտել միայնակ, որտեղ նրանից հետո որևէ այլ անձ մուտք չի գործել։ Ռոբերտ Հարությունյանի դին հայտնաբերվել է դեկտեմբերի 14-ին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս