
«Սպառնալիքներն ու մարտահրավերները համաշխարհային անվտանգության համար սրվել են». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անհանգստացած է համաշխարհային անվտանգության համար սրվող սպառնալիքներից, հայտնում է TASS-ը։
«Անցած տարի աշխարհում իրավիճակը կայուն չդարձավ, լավը չդարձավ, հակառակը, բազմաթիվ առկա մարտահրավերներ ու սպառնալիքներ միայն սրվեցին»,- հայտարարել է Պուտինը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում։
Նրա գնահատմամբ՝ «ուժեղացել է ռազմաքաղաքական և տնտեսական մրցակցությունը ազդեցության գլոբալ և տարածաշրջանային կենտրոնների, առանձին պետությունների միջև»։