Բաժիններ՝

ԱՄՆ-ը ռազմական դաշինք է պլանավորում ստեղծել Իրանի դեմ. The Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ու արաբական դաշնակից պետությունները քննարկում են ռազմական դաշինք ձևավորելու հնարավորությունը, որն ուղղված է Իրանի դեմ ու Իսրայելին ապահովում է հետախուզական տվյալներով, գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքի երկրներում աղբյուրներին։

Նշվում է, որ դաշինքի մեջ կարող են մտնել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Հորդանանը։ Արաբական մյուս երկրները նույնպես կարող են միանալ դաշինքին։

Հակաիրանական համագործակցությունը կարող է ունենալ ՆԱՏՕ-ի համակարգերի տարրը, որը նախատեսում է երկկողմ պաշտպանություն՝ միության անդամներից մեկի վրա հարձակումը կընկալվի որպես հարձակում դաշինքի վրա։

Ներկայումս դաշինքի նախագիծը գտնվում է քննարկման փուլում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728