Արմավիրի մարզում թափառող շունը հարձակվել է 76-ամյա կնոջ վրա և կծել, մինչ շտապօգնության մոտենալը կնոջ վիճակը կտրուկ վատացել է, և նա հանկարծամահ է եղել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հայաստանն այսօր է լուրջ մտավախություններ ունի, որ Ադրբեջանի կողմից դեռ կան հավակնություններ ու տարածքային պահանջներ։ Այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նոյեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Հունդաի», «Նիսան», «Լեքսուս» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. անհայտ ավտոմեքենայի 1-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է սեպտեմբերի 19-ին, 20-ին և դրան հաջորդող մի քանի օրերին Երևան քաղաքում իրականացված զանգվածային հավաքների, երթերի և այլ գործողությունների ընթացքում դրանց անմիջական մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց կողմից կատարված հանցավոր արարքների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում քննվող վարույթներով քրեական ընդհանուր շարժընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում հայտնի դարձավ, որ Թուրքիայում իշխող «Ազատություն և զարգացում կուսակցութունը» (ԱԶԿ-AKP) թույլ է տվել Թուրքիայով նավթ տեղափոխել Իսրայել։
Հայաստանի տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 113 անձ։
Սա ադրբեջանա-թուրքական գործակալական ցանցի քաղաքական հետապնդումն է իմ նկատմամբ. Նարեկ Մալյանը` ԱԱԾ-ում
Գերմանիան Հայաստանին 9,3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնելու համար։ Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։
Ե՛վ Գերմանիան, և՛ Հայաստանը կախված են Ռուսաստանից, և դա մեկ օրում հնարավոր չէ փոխել: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։
Անալենա Բերբոքը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհեկ անմար կրակի մոտ։
«Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ կան հավակնություններ, տարածքային պահանջներ կամ որոշակի վերապահումներ ինքնիշխանության նկատմամբ, երբ խոսք է գնում, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին». հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Տարածաշրջանը կարող է դառնալ խաղաղության խաչմերուկ, որը օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և հարևան երկրներին, այլև ամբողջ աշխարհին։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի կառավարությունն աջակցության նոր ծրագիր է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար։
Իսրայելապաղեստինյան հակամարտության համատեքստում պաղեստինցի մի շարք ակտիվիստներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ են արել Իսրայելի հարցում չսահմանափակվել միայն կոշտ հայտարարություններով և խոսքից անցնել գործի։
Լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ՌԴ փոխվարչապետի՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խումբը «ֆորմալ առումով գործում է» ձևակերպումը նշանակո՞ւմ է, որ այն ֆորմալ դեռ կա, սակայն իրականում չի աշխատում, Օվերչուկը հակիրճ պատասխանել է.«Մենք ժամանակ առ ժամանակ շփվում ենք»:
ԱԺ պատգամավոր Քրիստինեդ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր` ի պատասխան իմ հարցին Արարատ Միրզոյանը նշեց, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված է շուրջ 200 քառ կմ տարածք:
Չեխական «Czech Airlines»-ը հրաժարվել է դեկտեմբերից Պրահա-Երևան-Պրահա նոր չվերթի գործարկումից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Վլադիմիր Դուֆկովան։
Ադրբեջանական դատարանը որոշել է 4 ամսով կալանավորել Մադաթ Բաբայանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Արցախը հանձնելուց և ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կմ զիջողներն այնպիսի ամբարտավան և ինքնավստահ են խոսում տեղի ունեցած ողբերգության մասին, կարծես հերոսություն են արել:
«Մեր հայրենիքը՝ Արցախը, գերեվարված է: Մնացել է ժողովուրդը: Նրանց նույնպես պետք է գրանցել ու ներկայացնել՝ որպես ցեղասպանության հետևանքով բռնի տեղահանվածներ: Իսկ գույքագրում այս պահին չի արվում: Չէ՞ ոնց հենց այդ փաստերն են հետագայում միջազգային ատյաններ դիմելու դեպքում ապացույց դառնալու տեղի ունեցած իրադարձությունների մասով»,- հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակից Մետաքսե Հակոբյանը:
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԿԸՀ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։
Նիկոլը հենց Հայաստանից նոր տարածքներ զիջեց Ադրբեջանին կրկին կլսեք.
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Էրդողանը համաժողովի ելույթում հատուկ շեշտադրում է արել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», որը ըստ նրա հանդիսանալու է թյուրքական աշխարհի միացման կարևոր կետը և կարևորել այդ գործում Ադրբեջանի դերը:
Հարկերից խուսափելու և իրական եկամուտները թաքցնելու նպատակով կառուցապատողը պայմանագրերում նշված գումարից ավելի բարձր արժեքներով է օտարել բնակարաններն ու ավտոկայանատեղիները։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանն ավելացրել է Հայաստանի համար բենզինի մատակարարման քվոտան։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Դիմումի հիմքում դրված է հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայությունը, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կալանքի միջնորդություն քննելու իրավունք չունենալը, ինչպես նաև Ա.Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելը, ինչն ի թիվս այլոց, հաստատվել է եվրոպական երկու խոշորագույն կուսակցական միավորումների պաշտոնական հայտարարություններով:
Այո´, փաստ է, որ կապիտուլյանտի մեծագույն դավաճանություններից էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, բայց Ռուսաստանի գործունեությունն էլ (ավելի ճիշտ` անգործությունը) կոչվում է թիկունքից հարված Արցախի ժողովրդին:
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Էրդողանի գրասենյակը։
Պատժամիջոցները և Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումն արդեն մոտ 1,5 տրիլիոն դոլար են արժեցել Եվրամիությանը, փոխադարձ առևտրի ծավալը նույնպես ձգտում է զրոյի: Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Թյուրքական պետությունների համագործակցության համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։