Երեւանի քաղաքապետարանը նոյեմբերի 1-ին արդեն ամանորյա քեֆի հարցով է զբաղված՝ 3 մլն 323 հազար դրամ է փոխանցել ՇԻՄԵԱ ՍՊԸ-ին, որ խնջույք կազմակերպի 200 հոգու համար։ Խնջույքը «մշակութային միջոցառում» են կոչել։ Պարտադիր պայման է սահմանվել, որ ռեստորանը լինի Նոր Նորք վարչական շրջանում, լինի վերանորոգված, բարձրակարգ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել նախարարի 2022 թ. հունիսի 9-ի N 20-Ն հրամանում:
Մարկ Ցուկերբերգը մարզումների ժամանակ պատռել է խաչաձև կապանը և հայտնվել հիվանդանոցում: Այս մասին գրել է նա սոցցանցի իր էջում՝ տարածելով այս լուսանկարը։ «Վիրահատությունս հենց նոր է ավարտվել»,- գրել է միլիարդատերը։ Ցուկերբերգը հավելել է` պատրաստվում էր ММА մենամարտին, որը պետք է անցկացվեր հաջորդ տարվա սկզբին, բայց հիմա այն արդեն կհետաձգվի:
ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է. Էդմոն Մարուքյան. 24news
«Ստիպված եմ անդրադառնալ Սպուտնիկ Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում երեկ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ով ««Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին» խոսելով, նշել է, թե «իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ (…)։ Պայմանն էլ եղել է մեկը, որ կաթողիկոսներն ու նախկին բոլոր նախագահները պետք է հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, սակայն առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, ուստի գաղափարը չի իրացվել»։
Aravot.am-ի տրամադրության տակ է հայտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի շնորհավորանքը՝ Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովի 70-ամյա հոբելյանին:
Հիզբալլայի առաջնորդ Հասան Նասրալլան բարձր է գնահատել ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և այն անվանել «100% պաղեստինյան գաղտնի գործողություն»:
Ներքին գործերի նախարարությունում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023-ի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Ռուսաստանի հարեւաններն ու դաշնակիցները, վախեցած ռուս-ուկրաինական արյունահեղ պատերազմով եւ հակառուսական միջազգային սանկցիաներով, ներկայումս ակտիվորեն զբաղված են իրենց միջազգային հարաբերությունների դիվերսիֆիկացմամբ։
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կարող է սկսել գործել 2024 թվականի սկզբին։
Այսօր Էրեբունի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երգիչ էրիկ Կարապետյանի առաջնեկը: Էրիկը և Սվետլանա Իշխանյանը դուստր են ունեցել, որին անվանել են Սալոմե:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը CNN-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի հայաթափմանը, դրան նախորդած 9-ամսյա շրջափակմանը և Ռուբեն Վարդանյանի, Արցախի պետական ու հանրային մյուս գործիչների ապօրինի ձերբակալությանը:
Ռուսաստանի ցանկացած օրինապաշտ քաղաքացի իրավունք ունի ազատորեն լքել իր հայրենիքը և վերադառնալ։
Պետք է սկսել ոչ թե Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը չեղարկելուց, այլ 2020 նոյեմբերի 9-ի հայտարարությունից, քանի որ այն, ինչ ունենք այսօր՝ հենց դրա հետևանքն է։
Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմա էլ Արարատ Միրզոյանն է գլուխ գովում, որ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում, առանց որեւէ խնդրի, 3-4 օրում ընդունել հարյուր հազարից ավելի փախստական։
Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի 3-րդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) Վրաստանում տեղի է ունեցել 1496 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց հետևանքով զոհվել է 121, վիրավորվել՝ 2027 քաղաքացի։
«Սարսափելի ոչինչ չկա, հետաքրքիր է, սուր զգացողություն ենք ունենում, մրցակցում ենք, թե ում դիմակը կամ հագուստն ամենասարսափազդուն կլինի, բացի այդ առիթ է, հանդիպում ենք, ուրախանում: Ինչո՞ւ չի կարելի տարին մեկ անգամ ուրախանալ. չէ՞ որ դա միայն դիմակահանդես է՝ կրոնի հետ ոչ մի կապ չունեցող»,- այսպես են արտահայտվում Հելոուինի տոնին պատրաստվող պատանիները:
Դիետա ունեցող մարդիկ կարող են իրենց թույլ տալ ալկոհոլի որոշ տեսակներ սահմանափակ քանակությամբ: Այս մասին Lente.ru-ին հայտնել է դիետոլոգ և սննդաբան Դարիա Գուդկովան։
Հայաստանում նոմինալ իմաստով էլիտաներ կան գրեթե բոլոր ոլորտներում, բայց այդ էլիտաներից որևէ մեկը որևէ ազդեցություն չունի պետության կողմից իրականացվող քաղաքականության գոնե հիմնարար, ուղենիշային բաղադրիչների վրա։ Օրինակ, Հայկական բանակում կան տասնյակ գեներալներ ու բարձրաստիճան զինվորականներ, բայց նրանք վստահաբար նվազագույն ազդեցությունն ունեն պետության ռազմաքաղաքական որոշումների վրա։
Կատարվում է քննություն:
ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է անցկանում պարզելու` արդյոք Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը ընտրական քարոզարշավի ընթացքում անօրինական նվիրատվություններ է ստացել Թուրքիայից, թե ոչ։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ներքևում նշված գրառման համար։
Մարտունու բժշկական կենտրոնի աշխատակիցները շատ երկար սպասել են իրենց նոր հիվանդանոցի բացմանը եւ առնվազն արդար չէ շուրջ 200 հոգանոց թիմից թույլ տալ հիվանդանոցի բացմանը մասնակցել ընդամենը 8-10 հոգու…
Փաստաան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տաթևիկ Վիրաբյանի հետ խոսեցի: Փոխանցում եմ Տաթևի կողմից.
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը:
Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանի ընտանիքը Ջավախեթիում մոտավորապես 3,800,000 մ² հողատարածք ունի: Այս տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) վերջին տարիներին հայտնի դարձած բարձր մակարդակի հնարավոր կոռուպցիոն խախտումների մասին զեկույցում: Ըստ TI-ի՝ Ջավախեթիում ապակենտրոնացման փոխարեն դեռ կլանային իշխանություն է, և հողերի մեծ մասը պատկանում է մի քանի […]
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 3-ին այցելեց Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ։
Հայաստանը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը։ Այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Եվրամիությունը Հայաստանի հետ ավելի ամուր և ավելի խորը հարաբերություններ է ակնկալում։