
Երևանում համերգային ծրագրով հանդես կգա Ռեյ Բրաուն կրտսերը

Հոկտեմբերի 14-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում սպասվում է ջազային անմոռանալի երեկո. Հայաստան է գալիս Ռեյ Բրաուն կրտսերը ՝ նշանավոր երաժիշտ և լեգենդար Ռեյ Բրաունի և Էլլա Ֆիցջերալդի որդին:
Ռեյը ծնվել է Նյու Յորքում, Roy Eldridge-ին համարում է երաժշտության առաջին ուսուցիչը:
80-ականներից Ռեյը շատ հյուրախաղեր է ունեցել՝ նվաճելով ունկնդիրների սրտերը ամբողջ աշխարհում:
2008 թվականի սեպտեմբերին Ռեյ Բրաուն կրտսերը ներկայացրել է «Friends and Family» զուգերգերի ալբոմը, որում ներկայացված են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջեյն Մոնհեյթը, Մելբա Մուրը, Դիոն Ուորվիքը և շատ ուրիշներ: Այս ալբոմը ներառում է ձայնագրություն իր ծնողների՝ Էլլա Ֆիցջերալդի և Ռեյ Բրաունի հետ։
2018 թվականին թողարկել է նոր ձայնասկավառակ՝ «This is Ray Brown Jr.»-ը, իսկ 2020 թվականին Ռեյը սկսել է աշխատել իր օրիգինալ ստեղծագործություններով ալբոմի վրա, որը գրեթե ավարտված է։