«Նման դեպքում ի՞նչ կապ ունի, որ բնագավառից է կամ ով է նման միտքն ասողը». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ համար միևնույն ա, թե ով ա խոսողը` եկեղեցական, թե քաղաքական կամ հասարական գործիչ, թե մեկ այլ բնագավառի անձ, երբ, օրինակ, ասում են` «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չպետք է զբաղվեն քաղաքականությամբ»:

Նման դեպքում ի՞նչ կապ ունի, որ բնագավառից է կամ ով է նման միտքն ասողը: Եթե դուք համաձայն չեք էս մտքի հետ, ուրեմն պետք չի երկակի ստանդարտներով ապրել, այսինքն՝ երբ նիկոլականը նման միտք ասի՝ քրֆեք, իսկ երբ ձեր կողմից հարգված կամ ընկալելի որևէ մեկը` լռեք: Կամ էլ նման միտք հայտնողներին հակադարձող մարդկանց ասեք, թե բա չի կարելի: Իսկապե՞ս: Լավ էլ կարելի ա: Դուք էլ, ձեր երկակի ստանդարտներն էլ:

Բոլոր նրանք, ովքեր ասում են էս միտքը, ապա վստահաբար կարելի է ասել, որ իրենք համակերպվել են և´ Արցախի անկման հետ, և´ Հայաստանի գահավիժման: Զուտ հերթական դերն են տվել զբաղվում են էլի»։

Տեսանյութեր

Լրահոս