Բաժիններ՝

Քնի ժամանակ ճարպեր այրող սննդամթերքը

Բժիշկ, սննդաբան-էնդոկրինոլոգ Անժելիկա Չիժը վստահեցնում է, որ քաշ կորցնելու համար ամենևին էլ անհրաժեշտ չէ դատարկ ստամոքսով քնել: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ նա «Բժիշկ Պիտեր» հարթակին ասել է այն մասին, թե ինչ է հարկավոր ուտել քնելուց առաջ:

Մասնագետը նշել է, որ մինչև կեսգիշեր օրգանիզմն արտադրում է ճարպ այրող հորմոն՝ սոմատոտրոպին:

«Դրա արտադրության համար հարկավոր է կատարել երկու քայլ. առաջին քայլ՝ քնելուց առաջ ուտել երկու խաշած ձվի սպիտակուց: Երկրորդ քայլ՝ քնել մինչև երեկոյան 11-ը: Առավոտյան կշեռքի վրա կտեսնեք, որ քաշը 300 գրամով պակասել է»,- ասել է նա:

Բժիշկը նաև թվարկել է այն մթերքները, որոնցից չպետք է հրաժարվել նույնիսկ սննդակարգի հետևելու ժամանակ: Առաջին հերթին դրանց շարքին են դասվում սպիտակուց պարունակող մթերքները՝ հավ, հնդկահավ, ձուկ, ձու, ոչ յուղոտ միս: Դրանք կարևոր են ոսկորներն ու իմունային համակարգը ամրապնդելու, մաշկի վիճակը բարելավելու և հորմոններ արտադրելու համար:

Բացի այդ, չպետք է մոռանալ նաև բջջանյութի մասին, որով հարուստ են մրգերը, բանջարեղենը, լոբազգիները, հացահատիկը և կանաչեղենը: Հենց այդ սննդային մանրաթելերն են պատասխանատու մարսողական համակարգի բնականոն գործունեության, հագեցվածության զգացողությունը պահպանելու, սրտանոթային համակարգի հիվանդությունները, շաքարախտը և քաղցկեղը կանխարգելելու համար:

Տեսանյութեր

Լրահոս