Թուրքիայում ինտերնետի արագությունն ավելի դանդաղ է, քան աֆրիկյան որոշ երկրներում
«Speedtest Global Index»-ը տվյալներ է հրապարակել Թուրքիայում ինտերնետի արագության և արժեքների վերաբերյալ։ Նշվում է, որ ինտերնետի արագությամբ Թուրքիան 161 երկրների շարքում 106-րդն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս ցուցանիշով Թուրքիան զիջում է Վենեսուելային, Հարավաֆրիկյան Հանրապետությանը և Բանգլադեշին։ Շարժական ինտերնետի արագությամբ Թուրքիան 111 երկրների շարքում զբաղեցնում է 58-րդ տեղը՝ 46,37 Մբիթ/վրկ արագությամբ։
Բարձր գնաճը ևս բացասաբար է անդրադառնում ինտերնետ ծառայությունների որակի վրա և Թուրքիայում դանդաղ ինտերնետի համար վճարում են բավականին մեծ գումար։ 100 մեգաբիթ (Mbps) ինտերնետի օգտագործման արժեքը Թուրքիայում կազմում է 483 թուրքական լիրա (5 465 դրամ):