Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում միջազգային կազմակերպության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Կուզնեցովը․
Վերջում չի հիշվելու, թե այս օրերին, հինգ կամ քսան տարի առաջ ով ինչ ասաց, որքան ճիշտ էր և արդյոք իրավունք ուներ մեղադրելու մյուսներին:
Քրեակատաողական ծառայության լրատվական բաժնից այս առնչությամբ լրատվամիջոցին ասել են․
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան «Թյուրքական պետությունների կազմակերպության» համագործակցության օրվա առթիվ և Թյուրքական պետությունների կազմակերպության ստեղծման Նախիջևանի համաձայնագրի ստորագրման 15-րդ-տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը
Բացի այդ, վարչական ակտի ու վարչական մարմնի գործողությունների իրավաչափության գնահատական տվողը դատարաններն են: Այդ գործառույթը բացառապես վերապահված է վարչական դատարանին, ուստի՝ գտնում ենք , որ համայնքի կողմից իրականացված վարչարարությանը նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժովովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հնարավոր հարձակման վերաբերյալ հայտարարությանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է իր ծննդյան օրը մի քանի աշխատանքային հանդիպումներ անցկացնել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը եղել է ինքնապաշտպանության նպատակով՝ ի պատասխան իրանական շահերի վրա Իսրայելի հարձակումների. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։
Լեհաստանը ցանկություն ունի գրավել Ուկրաինայի արևմտյան հատվածը. նման պնդմամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով, որ եթե նման բան տեղի ունենա, Մինսկը կօգնի Կիևին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ Ելիսեյան պալատում ընդունել է Նիկոլ Փաշինյանին և նրա հետ քննարկել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու, այդ թվում՝ Ֆրանցիսկոս պապը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը որպես քաղաքական գործիչ կայացել է Սառը պատերազմի տարիներին և ԽՍՀՄ առաջնորդների հետ քննարկել միջուկային մրցավազքը, շատ զգուշավոր է այն հարցերում, որոնք Կրեմլը անվանում է կարմիր գծերի հատում: Ի տարբերություն Բայդենի, Եվրոպայում երիտասարդ քաղաքական գործիչները հանդես են գալիս Ուկրաինային ավելի վճռական աջակցության օգտին և չեն վախենում միջուկային հրթիռներից, որոնցով սպառնում են իրենց վրա հարձակվել Կրեմլում և Պետդումայում, գրում է Time ամսագիրը։
«Հըզբոլլահ»-ի պարտականությունը Գազայի հատվածի պաշտպանությունն է, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում ուրբաթօրյա քարոզի ժամանակ։
Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարությունը շրջվել է դեպի Ռուսաստան, ինչը լուրջ անհանգստություն է հարուցում, նշված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովի հայտարարության մեջ:
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստատնի կողմից սպառազինության տեխնիկայի ձեռքբերումներին և սպառնալիքներ հնչեցրել։ Ընդ որում, այս կամ այն մակարդակի սպառնալից և ագրեսիվ հայտարարություններ վերջին շրջանում Ադրբեջանից առավել հաճախ են հնչում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում:
Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ», «Պրոստոկվաշինո» և «Մատնաչափիկը» հայտնի մուլտֆիլմերի ստեղծող Մարինա Ոսկանյանցը: Նա 90 տարեկան էր։ Այս մասին NEWS.ru տեղեկացրել է մուլտիպլիկատոր Հարի Բարդին:
«2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը, ինչով պայմանավորված, հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ եւ երրորդ նախագահների ստվերն է եւ ուրվականը:
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել։ Նա ասել է․ «Հայաստանը վտանգավոր խաղերի մեջ է մտել, և նրանք չպետք է մոռանան Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի պատմությունը։ Նրանք չպետք է մոռանան, թե ինչպես էին ծնկաչոք աղերսում մեզ օգնություն և ինչպես էին դիմում Ռուսաստանին ամենաբարձր մակարդակով, գուցե օրական տաս անգամ, որպեսզի դադարեցվի պատերազմը:
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կնոջ Հայրունիսա Գյուլի հետ մեկնել էր Անգլիա՝ մասնակցելու Օքսֆորդի իսլամական հետազոտական կենտրոնի խորհրդի նիստին։ Թուրքիա վերադառնալիս օդանավակայանում նախկին նախագահի ու կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ այցելության ժամանակ դիմել է Հայաստանին՝ «նախազգուշացնելով վերջ տալ վտանգավոր խաղերին»:
Ucom ընկերության մարզային ցանցերի վերազինման ռազմավարության շրջանակում ավարտվել է շարժական ցանցերի արդիականացումը Գյումրի և Վանաձոր քաղաքներում։
Էդմոն Մարուքյանով կզբաղվի ԱԱԾ-ն, երբ իշխանությունը փոխվի։ Մի հատ կհասկանաք դուք, ինչ հատուկ հանձնարարության էիք անում և ում հրամանով։ Ուղղակի ծիծաղելի է, երբ «մարդ կուսակցությունը» խոսում է երկրի ներքաղաքական ապագայից։ Ուղղակի զավեշտալի է, որ դուք մեր հասարակությանը գնահատում եք որպես հիշողություն չունեցող հասարակություն, որ մոռացել է, թե դուք ով եք և ինչ եք արել։
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրենավանում կրակոցներ են հնչել և կա վիրավոր: