Հայաստանի տնտեսությունն արտաքուստ բարձր աճեր է արձանագրում։ Բայց այդ աճերի իրական պատկերը երևում է խոշոր հարկատուների վճարած հարկերում։ Պետեկամուտների կոմիտեի օրերս հրապարակած այս տարվա ինն ամիսների խոշոր հարկատուների ցանկը մեկ անգամ ևս ցույց է տալիս մեր տնտեսության ողբալի վիճակն ու թշվառությունը։
Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում:
Միջազգային մամուլում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման մասին սեպտեմբերին 800 հրապարակում է եղել, հոկտեմբերին` 1000:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը քննարկել են Արևմտյան ափին «ծայրահեղական բռնությունը» կանխելու անհրաժեշտությունը, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտը: Այս մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոյեմբերի 5-ին, ժամը 14։27-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի Շահումյան փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ:
Տաղանդավոր Դավիթ Մխիթարյանի կատարմամբ հնչեցին զինվորի, հայրենիքի, սիրո մասին հին ու նոր երգեր։
Ըստ ՌԼԴԿ-ի ղեկավարի, Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հերոսների ընտանիքները մենակ չմնան իրենց դժվարությունների հետ։
Համբուրգի իրավապահները առանց դիմադրության բերման են ենթարկել օդանավակայան ներխուժած տղամարդուն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը հղում անելով Համբուրգի ոստիկանության X ( նախկինում Twitter) միկրոբլոգին։ Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ երեխան չի տուժել։
Մաշկի դեղնությունը, քաշի անհիմն կորուստը, վատ ախորժակը, մաշկի քորը, աջ կողմի փքվածությունը և այտուցը կարող են լինել լյարդի քաղցկեղի նշաններ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Իսրայելի կողմից հուսիների բալիստիկ հրթիռի խոցումը, որն արձակվել էր Եմենից եւ թռչում էր Իսրայելի Էյլաթ քաղաքի ուղղությամբ, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել, հաղորդում է Telegraph-ը:
Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյան հարցազրույց է տվել Gazzetta Diplomatica-ին, որում նշել է. «Մեր տարածաշրջանին, Հարավային Կովկասին, պետք է խաղաղություն»։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ Իսրայելի և Պաղեստինի շուրջ ստեղծված ճգնաժամը չի ընդլայնվի և կոչ է արել չսպանել այն երեխաների ապագան, որոնք ներգրավված են այս և այլ հակամարտությունների մեջ։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ իշխանության իրականացվող քաղաքական հետապնդումները գալիս են լրացնելու տարբեր մասնագիտությունների և զբաղմունքի տեր անձանց նկատմամբ վերջին տարիներին տեղի ունեցող ճնշումների և կամայականությունների շարքը:
Իրանական Fars գործակալությունը հայտնել է երկրի արևելքում իսրայելական դրոնների կանխված հարձակման և Իրանի և Աֆղանստանի սահմանին երեք «Իսրայելի հետախուզության գործակալների» (Մոսադ) ձերբակալման մասին:
Մասնակցում են ֆրանկոֆոն երկրների արտաքին գործերի նախարարները կամ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները։ Նախորդ տարի համաժողովը կրկին աֆրիկյան մայրցամաքն էր հյուրընկալել` Թունիսը։
«Երեկ իմ կողմից տարածված հայտարարության առիթ հանդիսացավ, աշխարհահռչակ իրավապաշտպան, «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Իոաննիսյանի, ներեցեք՝ Կիրակոսյանի կողմից կատարված գրառումը, որով նա, իբր դեմ է իմ դեմ առաջադրված մեղադրանքին։ Գրառման մեջ, նա նշում է ․
Բրազիլական «Ֆլումինենսեն», շնորհիվ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի, դարձավ վերջին մասնակիցը, որն իրավունք է ստացել հանդես գալ 2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում։ Ընդհանուր առմամբ մրցաշարում հանդես կգա 7 թիմ։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մտել է Գազա (Գազայի հատվածի վարչական կենտրոն)՝ ավարտելով շրջափակումը, հայտնում է The Hill-ը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները:
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն զրկվել է երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Այս մասին գրում է Hurriyet-ը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են զրոյական և նույնիսկ զրոյից ցածր մակարդակի վրա:
Ադրբեջանական սոցցանցերում տարածվում է այս լուսանկարը։
Նշված դիրքորոշման իրավական հիմքը հանդիսանում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմեբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշումը, որը պարտադիր է բոլոր պետական մարմինների, այդ թվում քրեակատարողական ծառայության համար:
Չորս ամսում Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն ընկել է 2,8 տոկոսային կետով։ Մայիսին տարեկան աճը հասել էր 12,5 տոկոսի, հունիսին իջավ 11,4 տոկոսի, հուլիս-օգոստոսին կազմեց 10,4 տոկոս։
Այս իշխանությունը հետ չի մնալու Ալիևից և սեփական բանտերում ավելացնելու է հայ ռազմագերիների թիվը:
Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԵԱՀԿ աջակցությամբ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ադրբեջանի տարբեր գործիչների հայտարարություններն անհեթեթության այն աստիճանի են հասել որ այլևս մեկնաբանությունների կամ հերքումների կարիք չունեն։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անորոշ ժամանակով հեռացրել է Ժառանգության հարցերով նախարար Ամիչայ Էլիահուին կառավարության նիստերից, հայտնում է Times of Israel-ը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն աշխատանքից հեռացվել է առանց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի արտերկիր աշխատանքային այց կատարելու համար, որը դեռ տարեսկզբին ծրագրված ու հաստատված է եղել։
FIDE Grand Swiss մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության է մատնել Ջորդեն Վան Ֆորեստին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։