Բաժիններ՝

Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»

Իսպանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու Փարիզի ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։

Tuttosport-ի համաձայն՝ իտալական ակումբը 38-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես ծանր վնասվածք ստացած Գլեյսոն Բրեմերին փոխարինող։ Բրազիլացին այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու։

Իսպանական «Սևիլիայից» հեռանալուց հետո Սերխիո Ռամոսն ազատ գործակալի կարգավիճակում է։ Իսպանացին կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ռեալում», որի կազմում նվաճել է 22 տիտղոս, այդ թվում` չորս անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան։ Նա «Ռեալում» անցկացրած 671 խաղում դարձել է 101 գոլի ու 40 գոլային փոխանցման հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031