Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերը հանձնել է Մալթայի Նախագահին

Մարտի 23-ին Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո-Պրեկային:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մալթայի Նախագահը խնդրեց իր ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և անդրադարձ կատարեց երկու երկրների պատմական առնչություններին:

Դեսպան Բաղդասարյանն, իր հերթին Մալթայի Նախագահին փոխանցելով ՀՀ Նախագահի ողջույնները, հավաստիացրեց, որ իր գործունեության ընթացքում մեծ ջանքեր կներդնի հայ-մալթական երկկողմ հարաբերությունների խթանման և ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-մալթական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մալթա կատարած այցի ընթացքում դեսպան Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ նաև Մալթայի արտաքին գործերի նախարար Ջորջ Վելայի և Մալթայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անգլու Ֆարրուջայի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031