
Գայանե Սարուխանյանը` աղմկահարույց ձայնագրության մեջ իր հատվածի մասին. aravot.am

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը պնդում է, որ Հայաստանի 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ձայնագրություններ էր ու ցուցակներ էր հրապարակել, որտեղ նաեւ Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի խոսքը կա:
Վերջինս ասել էր, որ իրենց ոչ ոք ոչ մի ցուցակի մասին որևէ բան չի ասել, և չնայած իրենք աշխատանքներ տանում են, այնուամենայնիվ ,ունեն կորդինացման կարիք: Aravot.am-ը տիկին Սարուխանից մեկնաբանություն խնդրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության տարածած ձայնագրությունում հնչող իր ասածի վերաբերյալ:
«Ոչ, չեմ մեկնաբանի…Թույլ տվեք գոնե շաբաթ-կիրակի հանգստանանք»,-տրտնջաց դպրոցի տնօրենը: Պնդեցինք, որ այնուամենայնիվ մեկնաբանի: «Ընտրական տեղամասում կազմակերպչական աշխատանքներ, բնականաբար տարվում են` գույքի, ցուցակները ճիշտ կախելու, խցիկներ տեղադրելու, հեռախոսալարի եւ այլնի հետ կապված: Իսկապես կորդինացման կարիք կա, որովհետեւ մեզանից շատ տեղամասեր գույք են խնդրում, պետք է իմանանք ով է դրանց պատասխանատուն, ինչ տրամադրենք, ինչ քանակությամբ, ով մեքենա կտրամադրի, ով հետ կբերի…Նման կազմակերպչական հարցեր կան: Որեւէ այլ բանի մասին խոսք լինել չի կարող: Կարծեմ ես հստակ ասում եմ, որեւէ ցուցակ չի ներկայացվել, որովհետեւ դրա պահանջը դրված չի էդտեղ»,- պարզաբանեց Գայանե Սարուխանյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: