Բաժիններ՝

«Այ, հենց այն դռնից դուրս եկանք՝ առաջին քայլը լինելու է». Սամվել Կարապետյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այսօր պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: Նշենք, որ 2017 թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

«Տաշիր» ընկերության սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե երբ կլինեն տեսանելի առաջին քայլերը՝ ասաց. «Այ, հենց այն դռնից դուրս եկանք՝ առաջին քայլը լինելու է»:

Նա հայտարարեց, որ իրենք սատարում են ՀՀ կառավարությանը՝ ասելով, որ զարմացած են Կարեն Կարապետյանի մարտական տրամադրվածությունից և «առաջիկայում նա դեռ շատ սյուրպրիզներ է անելու»:

«Կարեն Կարապետյանը դեռ շատ սյուրպրիզներ ունի անելու, դուք դեռ կզարմանաք: Մենք պաշտպանելու ենք, ամեն ինչ անելու ենք, և ես վստահ եմ, որ ամեն օր գոլեր են խփվելու»,-ասաց Սամվել Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031