Հռոմի պապը հանդիպել է ԵՄ երկրների առաջնորդների հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ Վատիկանում հանդիպել է ԵՄ երկրների առաջնորդների և եվրաինստիտուտների ղեկավարների հետ՝ Հռոմում ԵՄ հոբելյանական գագաթաժողովի նախօրեին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հյուրերի անունից հանդես են եկել Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին։
«ԵՄ-ն պետք է ներկայացնի ոչ միայն թվային ցուցանիշներ, այլև՝ բարոյական օրինակներ, արժեքներ, զանազան գաղափարներ և կարծիքներ», – հայտարարել է Ջենտիլոնին։
Հռոմի պապն իր ելույթը նվիրել է Եվրոպայի հոգևոր իդեալներին, որոնք նա կոչ է արել իջեցնել ու չհասցնել ֆինանսական կարիքների մակարդակին։
Նրա խոսքով՝ դրանք, հակառակը, պետք է կենտրոնում դնեն մարդկային անձը, խաղաղության ձգտումն ու հրապարակայնությունը ապագայի համար։