Բաժիններ՝

«Ես կուզենայի բացատրություն ստանալ՝ ինչու ինձ չեն կանչել Ֆրանսիայի հավաքական». Քարիմ Բենզեմա

«Ռեալի» հարձակվողը զայրացած է Դիդե Դեշամի որոշումից:

«Դա շատ ծանր է և տհաճ: Ես վրդովված եմ նրանից, որ ինձ չեն կանչել: Ինձ համար միշտ շատ մեծ պատիվ է եղել խաղալ հավաքականում: Դա ծանր է ֆուտբոլիստի համար, երբ քեզ չեն կանչում հավաքական, հատկապես, երբ դու խաղում ես «Ռեալում», որտեղ շատ են հավաքականների ֆուտբոլիստները:

Ես ոչինչ չեմ լսել Դեշամից՝ ոչ մինչև «Եվրոն», ոչ էլ դրանից հետո: Ինձ դուր է գալիս խաղալ հավաքականում, և ես կուզենայի բացատրություն ստանալ՝ ինչու ինձ չեն կանչել: Դա այն պատճառով է, որ կազմում կան ավելի լավ ֆուտբոլիստներ, քան ե՞ս: Վատ է, երբ քեզ չեն կանչում»,- Բենզեմային է մեջբերում AS-ը:

Մարտի 25-ին Ֆրանսիայի հավաքականն Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կխաղա Լյուքսեմբուրգի հետ:

Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 81 խաղերում դարձել է 27 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս