Բաժիններ՝

Սամվել Բաբայանի փաստաբանը` ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մասին. 7or.am

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Իգլայի» ներկրման գործով կասկածյալի դատավարական կարգավիճակում գտնվողները, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ:

Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը միանշանակ պնդում է, որ դատախազության տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է կամայական մեկնաբանություն:

«Ես տեղյակ եմ գործին առնչվող նյութերին և Բաբայանի ցուցմունքներին ու կարող եմ պնդել, որ նա չի ընդունել իրեն ներկայացրած մեղադրանքները և չկան հիմքեր, որոնք ապացուցում են իր առնչությունը «Իգլայի» պատմության հետ, և հետևաբար՝ նա չի կարող առնչություն ունենալ նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառության հետ: Դատախազությունը յուրովի է մեկնաբանել Բաբայանի ցուցմունքները և դրանք ներկայացրել որպես առնչություն: Բաբայանին ներկայացրած մեղադրանքները կոնկրետ հոդվածներ են և այդ հոդվածներից որևէ մեկով չկան հիմնավորումներ»,-«7օր»-ին ասել է փաստաբանը:

«Չե՞ք կարծում, որ խնդիրը պետք է դիտարկել քաղաքական հարթության մեջ» հարցին ի պատասխան՝ Քալաշյանը նշել է. «Հաշվի առնելով այն, որ իրավական հարթության մեջ Բաբայանին ներկայացրած մեղադրանքն անհիմն է, հարցը, նաև Բաբայանի համոզմամբ, բնականաբար, արդեն պետք է դիտարկել քաղաքական հարթության մեջ»:

7or.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս