
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն անցկացրեց կարիերայի 1000-րդ խաղը

Լեգենդ:
«Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի 39-ամյա դարպասապահը 2018թ. Աշխարհի առաջնութան որակավորման մրցաշարի Ալբանիայի դեմ խաղում դուրս եկավ հիմնական կազմում: Հանդիպումը 1000-րդն էր Բուֆֆոնի կարիերայում:
Ջանլուիջին ակումբային մակարդակում անցկացրել է 832 խաղ (220՝ «Պարմայի» կազմում, 612՝ «Յուվենթուսի») և հավաքականի կազմում 167 խաղ:
Բուֆֆոնը պրոֆեսիոնալ մակարդակում հանդես է գալիս 1995 թվականից:
Դարպասապահն ազգային հավաքականի կազմում խաղում է 1997 թվականից: Այդ ընթացքում Ջիջին բաց է թողել 139 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը