
«Գրիզմանը կարող է հեռանալ այս ամառ». Դիեգո Սիմեոնե

Ֆրանսիացին որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտից հետո:
«Կարո՞ղ է արդյոք Գրիզմանը հեռանալ այս ամառ: Այո, չէ՞ որ նա պայմանագրում հրաժարագնի մասին կետ ունի, այնպես որ, ոչ մի երաշխիք չկա, որ նա կմնա:
Անցած ամառ ես խոսեցի նրա հետ, և նա ասաց, որ կմնա, եթե մնամ ես: Դրանից հետո նա իր գործակալներին ասաց, որ պատրաստ է նոր պայմանագիր ստրագրել:
Գրիզմանը երբեք թույլ չէր տա, որպեսզի ես պահանջեմ իրենից՝ մնալ թիմում: Ես դա չեմ արել ոչ Դիեգո Կոստայի, ոչ էլ Ռադամել Ֆալկաոյի հետ:
Բայց, ամեն դեպքում, ֆուտբոլիստներն ինչ-որ իմաստով ինձ են վստահում իրենց կյանքը, դրա համար էլ ես ուղեկցում եմ իրենց որոշում կայացնելիս: Պարզ է, որ ինչքան Գրիզմանը կմնա «Ատլետիկոյում», այնքան ակումբն առաջընթաց կունենա»,- Սիմեոնեին է մեջբերում Football Espana-ն:
Ավելի վաղ բրիտանական և իսպանական ԶԼՄ-ները հաղորդում էին Գրիզմանի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին:
Ֆրանսիացու հրաժարագինը 100 մլն եվրո է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը