Բաժիններ՝

Հայաստանում ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են

Հայաստանում 2017 թվականի փետրվարին հունվարի համեմատ ոչ ալկոհոլային խմիչքների գների ինդեքսն ավելացել է 0,1 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, սուրճի գները փետրվարին հունվարի համեմատ նվազել են 0,1 տոկոսով: Թեյի գներն ավելացել են 0,7 տոկոսով: Փետրվարին հունվարի համեմատ 0,4 տոկոսով ավելացել են կակաոյի և շոկոլադի փոշու գները:

Հանքային կամ աղբյուրի ջրի գներն ավելացել են 0,1 տոկոսով: Փետրվարին հունվարի նկատմամբ 0,6 տոկոսով ավելացել են զովացուցիչ ըմպելիքների գները: Մրգահյութերի և բանջարեղենի հյութերի գնաճը փետրվարին հունվարի համեմատ կազմել է 0,4 տոկոս:

Ալկոհոլային խմիչքների գները փետրվարին հունվարի համեմատ ավելացել են 0,2 տոկոսով:

Այս ապրանքախմբում նվազել է միայն գարեջրի գինը՝ 0,2 տոկոսով: Էթիլային սպիրտի, օղու, սպիրտային խմիչքների, գինու, խաղողի գինու և լիկյորի գներն ավելացել են 0,3 տոկոսով, իսկ թնդեցված գինու գնաճը կազմել է 0,1 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս